Նյարդաբանական օգնություն

Նյարդաբանական խանգարումներով պալիատիվ հիվանդները՝ կաթվածից, գանգուղեղային վնասվածքից հետո, դեմենցիայով կամ Ալցհեյմերի հիվանդությամբ, ԿՆՀ ուռուցքով կամ ցրված սկլերոզով, տառապում են շարժողական խանգարումներից, գերլարվածությունից, ցավից, կլման ակտի խանգարումներից,  անկառավարելի փսխումից, էպիլեպտիկ համախտանիշից, շարժումների կոորդինացիայի խանգարումից և այլն։ Ինչպե՞ս կարելի է թեթևացնել նրանց վիճակը։

Նյարդաբանական խանգարումներով հիվանդներից ո՞վ պալիատաիվ խնամքի կարիք ունի։

Նախ և առաջ, դրանք ուղեղային արյան շրջանառության խանգարումներով, դեմենցիայով, Ալցհեյմերի հիվանդությամբ, գանգուղեղային վնասվածքների հետևանքներով, ցրված սկլերոզով, կողային ամիոտրոֆիկ սկլերոզով, կենտրոնական նյարդային համակարգաի ուռուցքներով, Պարկինսոնի հիվանդությամբ և նյարդային համակարգի այլ հիվանդություններ ունեցող հիվանդներն են։

Ինչի՞ց են տառապում նյարդաբանական դեֆիցիտով հիվանդները։ Պարեզից (շարժողական խանգարումներից), գերլարվածությունից, որը վերածվում է ցնցումների, ցավի, կլման ակտի խանգարումներից, փսխումից, էպիլեպտիկ համախտանիշից, կոորդինացիայի խանգարումներից, վարքագծի խանգարումներից, տրամադրության փոփոխությունից։

Պարեզներ

Ինչո՞վ են վտանգավոր պարեզները (շարժողական խանգարումները) մեր հիվանդների մոտ։

Առաջին հերթին, պարեզները, որպես կանոն, հանգեցնում են գերլարվածության, սպաստիկայի, կոնտրակտուրների առաջացման, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է ցավի առաջացմանը։

Երկրորդ, այն բանի հետևանով, որ հիվանդը անշարժ է դառնում, առաջանում է լայնածավալ պառկած գործընթացի վտանգ, որի հետևանքները դժվար է հաղթահարել։

Ինչպե՞ս կարող ենք աշխատել սպաստիկայի, կոնտրակտուրների հետ մեր բաժանմունքների պայմաններում։

·Հիվանդների ճիշտ դիրքավորմանօգնությամբվերջույթներիհեռավորևմոտակամասերըդնելհատուկբարձերով, երբեմնվերմակներով, գլանափաթեթներով, օրթեզներիկիրառմամբ: Եթե​​մենքնկատումենքպարետիկվերջույթներիայտուցիաճ,ապամենքկարողենքբարձրացնելհեռավորհատվածները.ամենինչարվումէհիվանդիհարմարությանհամար,

·Կիրառելովբուժական ֆիզկուլտուրայիպարապմունքներեթեհիվանդիգիտակցությունըպարզէ,հասկանումէիրենուղղվածխոսքը,ունիհամեմատաբարբարենպաստկենսականևվերականգնողականկանխատեսում, այնդեպքումմենքներգրավումենքմասնագետների,

·Եվ, վերջապես, չի կարելի մոռանալդեղորայքային թերապիայիմասին. շատ կարևոր է մկանային հանգստացնող միջոցների ճիշտ չափաբաժինների ընտրությունը, անոթային-մետաբոլիկ թերապիան։

Ցավ

Ինչու՞ է ցավ առաջանում նյարդաբանական հիվանդի մոտ։ Կան մի քանի տարբերակներ։

1Ցավ սպաստիկ լարվածության պատճառով,

2Ցավ կաթվածահար եղած վերջույթների սխալ դիրքի պատճառով։ Մենք բոլորս տեսել ենք մեկ ձեռքի պարեզվ հիվանդինման մարդը քայլում է՝ ձեռքը մարմնի երկայքով կախված վիճակում, այդ ժամանակ ուսի հոդային պարկուճը չափազանց ձգված է, և դրա հետ կապված ցավ է առաջանում,

3Ցավ՝ կապված ողնուղեղի կամ ուղեղի ծավալային գոյացությունների աճի հետ,

4Նեյրոպաթիկ ցավ տարբեր ծագման պոլինեվրոպաթիաների դեպքում:

Ինչպե՞ս ենք մենք աշխատում հիվանդի մոտ ցավի առկայության դեպքում

·Դեղորայքային թերապիանպարտադիր է (տեղային անզգայացնող միջոցներ, տրիցիկլիկ հակադեպրեսանտներ, հակադեպրեսանտներ, հակաջղաձգային միջոցներ, ոչ ափիոնային և օփիոիդային ցավազրկողներ),

·Էրգոթերապիայի,բուժական ֆիզկուլտուրայիթերապիայիպարապմունքներ (սպաստիկլարվածությանպատճառով առաջացած ցավի կամ պարեզի ժամանակ հոդային պարկուճի գերլարման դեպքում),

·Ֆիզիոթերապիա,

·Հոգեթերապևտիխորհրդատվություն (ցավերիհոգեսոմատիկտարբերակներիդեպքում՝հակադեպրեսանտների, նեյրոլեպտիկներիկիրառում)։

Նյարդաբանական հիվանդների խնամքի հիմնական սկզբունքները

• Պառկելախոցերի առաջացման կանխարգելում,

• Ընկնելու ռիսկի կանխարգելում,

• Ծանր, անկողնային հիվանդների մոտ թոքաբորբի զարգացման կանխարգելում,

• Կոնտրակտուրների առաջացման կանխարգելում,

• Անհատական​​մոտեցումկերակրմանը,

• Կոնքի օրգանների ֆունկցիաների վերահսկում (քանի որ մեր հիվանդների մոտ առկա է անմիզապահություն կամ մեզի կուտակում, կարևոր է դա ժամանակին վերահսկել),

• Հոգեբանական աջակցություն հիվանդին և նրա ընտանիքին։

Աշխատանքային ժամեր

24/7

Ձեր հարցը