Ֆիզիոթերապիա և կինեզոթերապիա

Ֆիզիոթերապիան ֆիզիկական ազդեցության օգնությամբ հիվանդությունների բուժման մեթոդների ամբողջություն է էլեկտրական հոսանքի, մագնիսական ճառագայթման, ջերմության, օդի, լույսի և այլն։ Այլ խոսքերով, դա բուժման ֆիզիկական մեթոդ է և կլինիկական բժշկության ոլորտ, որն ուսումնասիրում է թվարկված մեթոդների բուժական ազդեցությունը։

Ի՞նչ է տալիս ֆիզիոթերապիան։

  • Թերապևտիկ ազդեցություն բորբոքված հատվածի վրա,
  • Տեղային ցավերի թեթևացում,
  • Հիվանդությունների բարդացումների կանխում։

Ինչպե՞ս է բուժում ֆիզիոթերապիան։

Հյուսվածքների վրա ֆիզիոթերապիայի ազդեցության դեպքում լավանում է արյան շրջանառությունը, վերանում է այտուցը, բորբոքումը, նվազում են ցավերը, նորմալանում է զարկերակային ճնշումը։ Առաջնահերթ պետք է որոշել պրոցեդուրաները, որոնք պետք է կատարվեն։ Դրանք կարող են լինել տեղային, ընդհանուր, ինչպես նաև ուղղված մետամերիկ գոտիներին (մարդու մարմնի լայնակի շերտ)։

Կինեզոթերապիայի օգնությամբ կատարվում է ողնաշարի հիվանդությունների բուժում, ինչպես նաև հոդերի բուժում և վերականգնում վնասվածքներից, վիրահատություններից և կաթվածից հետո։ Բացի դրանից, այդ մեթոդն ակտիվորեն օգտագործվում է նաև հիվանդությունների զարգացման կանխման և մկանային  կորսետի ձևավորման կանխարգելման նպատակներով։ 

Կինեզոթերապիան իրենից ներկայացնում է բուժական ֆիզկուլտուրայի ձևերից մեկը, որտեղ կիրառում են հետևյալ մեթոդները

  •          Ակտիվ մեթոդներ (երբ մարդն ինքնուրույն է շարժվում),
  •          Պասիվ մեթոդներ,
  •         Մերսում,
  •         Մեխանոթերապիա (հատուկ սարքավորումների օգնությամբ ֆիզիկական վարժություններով բուժում),
  •         Ձգման մեթոդ,
  •         Կինեզիոնիկա։

Աշխատանքային ժամեր

24/7

Ձեր հարցը